Մտքի ուժը

Հնարավո՞ր է արդյոք կառավարել բնակլիմայական աղետները․ հայ գիտնականները հետազոտում են սողանքներն ու հեղեղումները. «Մտքի ուժը»

Կանգառը՝ Տավուշի մարզ՝ Իջևան՝ Աղստևի ավազան․ գետի հոսքը, շարժը կարձանագրեն հայ գիտնականները։ Մոդելավորումը կարվի արհեստական բանականության միջոցով։ Արհեստական բանականությունը կօգնի հասկանալ՝ ինչպես պայքարել սողանքի դեմ (մեղմել սողանքային վտանգը)․ Ավազանը կմոդելավորվի, ապա ստեղծված մոդելների հիման վրա, արհեստական բանականության միջոցով, կմշակվեն սողանքի ակտիվացման կանխատեսումային սցենարներ։

Գիտական հետազոտությունը կիրականացվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կլիմայի փոփոխության ու կայուն զարգացման գիտահետազոտական լաբորատորիայում։ Մոտ մեկ տարի առաջ է պոլիտեխնիկում ստեղծվել այս լաբորատորիան։ 

Հիմնական նպատակը կլիմայի աղետների ռիսկի գնահատումն ու կառավարումն է, կլիմայի փոփոխության հարմարվողականության մեխանիզմների մշակումը, ջրային ռեսուրսների կառավարման խնդիրները, «կանաչ» կամ այլընտրանքային էներգետիկայի խնդիրների լուծումն ու «կանաչ կրթությունը»։

Հայկ Իգիթյանն ասում է, որ բոլոր բաղադրիչներով ունեն համագործակցության շրջանակ։ Առաջիկա երեք տարում բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհով կլիմայական աղետների ռիսկի կառավարման ու մեղմացման հետազոտությանը նվիրված աշխատանք կիրականացվի։   

Կարդացեք նաև

Back to top button