
Ստամբուլում հերթական երկրաշարժն է գրանցվել։ Նախնական տվյալներով՝ երկրաշարժը եղել է 4․3 մագնիտուդով։
Ցնցումները տեղի են ունեցել Մարմարա ծովի ափերի մոտ։ Երկրաշարժի օջախը եղել է 7 կմ խորությամբ։
Սա այս շաբաթվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է․ նախորդ երկրաշարժի հետևանքով ավելի քան 150 քաղաքացի է տուժել։




