Մասնագիտություն

Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ. տրանսպորտային ուղիների ճարտարագետները․ «Մասնագիտություն»

Նրանց վարպետության և ստեղծագործական մտքի թռիչքով են ստեղծվում յուրաքանչյուր երկրի արյունատար անոթները՝ ավտոճանապարհները, կամուրջներն ու թունելները՝ ցանկացած ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան:

Ճիշտ նախագծում, պլանավորում, կառավարում, արդյունավետ իրականացում և վերահսկողություն. կարևորագույն գործընթաց, որի ողջ իրականացումը տրանսպորտային ուղիների ճարտարագետների ձեռքերում է, որոնք քայլելով ժամանակին համահունչ՝ ստեղծում են տրանսպորտային ուղիներ՝ առավելագույնս ապահովելով տարածքի անվտանգությունն ու արդյունավետ օգտագործումը:

Բոլոր ժամանակներում՝ օդում, ջրում և ցամաքում, որպես հաղորդակցության ուղիներ անհրաժեշտ են եղել ճանապարհներ: Յուրաքանչյուր երկրի տնտեսության կարևորագույն բնագավառներից մեկն է ավտոճանապարհային ճարտարագիտությունը: Մասնագիտությունը պատասխանատու է, միշտ արդիական, ստեղծագործական և դինամիկ զարգացող:

«Մասնագիտություն» հաղորդման հյուրը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Սարգսյանն է:

Կարդացեք նաև

Back to top button