Առանց տողատակի

Գյումրիում, ըստ ամենայնի, կլինեն նոր ընտրություններ․ «Առանց տողատակի»

Գյումրիում ընդդիմադիրների միջև հակասությունները կարող են այնքան խորը լինել, որ նոր ընտրություններ լինեն: Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Լևոն Սարդարյանն ու Խուրշուդյանը զրուցում են Գյումրիի ընտրությունների, դրանց հետևանքների, ներքաղաքական իրավիճակի, իշխանության կադրային քաղաքականության վերաբերյալ:

ՀԿ ղեկավարի խոսքով, չարաշահումները, թերացումները, սխալները, որ արվել էին Գյումրու նախորդ կոալիցիայի կողմից, շանս չէր տալիս «Եվրադաշինքին» կոալիցիսյի գնալ ՔՊ-ի հետ, իսկ իր աջակցած ուժին ընտրել են ՔՊ-ից դժգոհները:

Խուրշուդյանը չբացառեց, որ Գյումրիում ընտրությունները ռուսական հեղաշրջման փորձ էին։ Նշում է, թե գործող իշխանությունը Ռուսաստանի դեմ դնելու բան ունի, իսկ խամաճիկը սպասարկելու է Մոսկվայի շահերը:

Կարդացեք նաև

Back to top button