Էկոսֆերա

Բնապահպանական շաբաթը թեժ էր, բողոքի ակցիաներ՝ Երևանում իրականացվող ծառահատումների դեմ․ «Էկոսֆերա»

Այս տարի առաջին անգամ Երևանում ծառատունկը մեկնարկել է ձմեռային ամսից սկսած: Երևանում տնկվել են շուրջ 250 հասուն ծառատեսակներ՝ հիմնականում սոճիներ և եղևնիներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման ընթացքում Թումանյան փողոցում թեղի տեսակի 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ:

«Արդեն իսկ տնկվել է 95 հատ 10 տարեկան արճվան (հուդայածառ), պահպանվել է 30 թեղի, որոնց տապալվելու վտանգը չկա, բացվելու է 34  բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն արճվաններ։ Կենսունակությունը կորցրած և ձևախեղված մանրատերև թեղիները փոխարինվում են եվրոպական արճվաններով, որոնք ավելի հարմարեցված են քաղաքային միջավայրին։ 10 տարեկան ծառերն առաջիկա տարիներին կձևավորեն խիտ սաղարթ, կստվերեն փողոցը և կնպաստեն օդի որակի բարելավմանը»։ 

Այդուհանդերձ մայրաքաղքում իրականացվող  ծառերի փոխարինման ծրագիրը շարունակում է դժգոհություն առաջացնել։ Երևանում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ մայրաքաղաքում իրականավող ծառահատումների։ ՀԿ-ներն ու քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի մոտ պաստառներով և կոչերով արտահայտեցին իրենց դժգոհությունը։ Ինչպես ակցիայի մասնակից, այնպես էլ պարզապես մայրաքաղաքի փողոցներում հանդիպած քաղաքացիների կարծիքն առանց մեկնաբանության ներկայացանում ենք մեր ռադիոունկնդրին:

Կարդացեք նաև

Back to top button