Մասնագիտություն

Սրտի անխափան աշխատանքի պատասխանատուները. «Մասնագիտություն»

Մենք հաճախ չենք հիշում կամ գնահատում, կարևորություն չենք տալիս, թե մարդու օրգանիզմում ինչ կարևոր ու անփոխարինելի գործողություն է կատարում սիրտը, մինչդեռ այդ կենսական, ամենակարևոր, նուրբ ու զգացմունքներով լի օրգանի աշխատանքը չի դադարում մարդու ամբողջ կյանքի ընթացքում:

Այդ անփոխարինելի օրգանի մասին հոգ են տանում սրտի անխափան աշխատանքի պատասխանատուները՝ սրտաբանները, որոնք կանխարգելում, ախտորոշում և բուժում են սրտի հետ կապված հիվանդությունները, ու շատերի սիրտն ապաքինվել և նորից բաբախել է հենց նրանց շնորհիվ:

Սրտի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է, որով էլ ապահովվում է ամբողջ օրգանիզմի ֆունկցիոնալությունը:

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ է զբաղվում սրտաբանությունը. բժշկության անչափ կարևոր ու արդիական ոլորտ՝ պայմանավորված սրտանոթային հիվանդությունների մեծ տարածվածությամբ:

«Մասնագիտություն» հաղորդման հյուրը բժիշկ-սրտաբան Վարդգես Մովսեսյանն է:

Կարդացեք նաև

Back to top button