Մտքի ուժը

Դպրոցից բուհ, բուհից՝ գիտություն․ սահուն անցում ԵՊՀ-ի շնորհիվ․ «Մտքի ուժը» 

Մասնակցել գիտական հետազոտություններին, հստակ որոշել՝ զբաղվել գիտությամբ, թե ոչ։  Մարիամ Գալստյանը 11-րդ դասարանում է սովորում՝ կեսնաքիմիական ենթահոսքում։ Այս տարիքում բոլորին չէ, որ հետազոտություններին մասնակցելու հնարավորություն է տրվում:

Մայր բուհում ավագ դպրոց ունենալու գաղափարը վաղուց կար, սակայն իրականություն դարձավ 2023-2024 ուսումնական տարվանից։ Այս կերպ հնարավոր էր ապահովել դպրոց-բուհ անընդհատությունը, նաև՝ ապահովելու ճանապարհը դեպի գիտություն։ Բայց մինչ այդ, այլ կարևոր խնդիր են լուծում։

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը պատմում է, որ Հայաստանում ակտիվ զարգանում է հատկապես բնագիտությունը։ Խաչատրյանը կառավարության ուշադրությունն այս ուղղությանը պատահական չի համարում։ Մայր բուհում գիտական հետազոտություններ անելու համար կան բազմաթիվ լաբորատորիաներ, որոնք վերջին տարիներին նաև ժամանակակից սարք-սարքավորումներով են հագեցվել։

Մարիամին հոգեհարազատ է հատկապես կենսաբանական լաբորատորիաներում գիտական փորձերին հետևելը, և դրանց մասնակցելը։ Դպրոց-բուհ-գիտություն անցումը սահուն կազմակերպելու նպատակով կարևոր է երեխաներին հետազոտական բաղադրչներին մասնակից դարձնելը։

Սա նաև տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն է։ Նախագծային աշխատանքներին են օգնում, որ երեխաները կարողանան ընտրել իրենց հետաքրքրող հետազոտական թեմաներն ու ուսումասիրել դրանք։ 

Մարիամի հետազոտական թեման գիտական ուղղվածություն ունի՝ ցիրկադային ռիթմ՝ օրգանիզմի բնական պրոցես, որը կարգավորում է քնի ու արթունության հերթափոխումը՝ կրկնվելով մոտավորապես 24 ժամը մեկ։ Սա կարող է վերաբերել օրգանիզմի ներսում առաջացող ցանակացած պրոցեսներին՝ միաժամանակ փոխազդելով շրջակա միջավայրի ազդակների հետ։

Մարիամ Գալստյանը պատմում է, թե ինչպես հնարավորություն ստացավ աշխատելու թեմայի վրա։ Ավագ դպրոցում հիմնականում դասավանդում են ԵՊՀ դասախոս գիտնականները։ Ունեն նաև հրավիրյալ դասախոսներ։

Ընտրել են այն մասնագետներին, ովքեր նաև այս տարիքային խմբում աշխատելու փորձ ունեն։ Դպրոցի միջոցով են փորձում դեպի գիտություն ճանապարհը կապն ապահովել՝ ասում է Արամ Խաչատրյանը։

Մասնագետներ կան, բայց երբեմն այստեղ էլ են նրանց ընտրության հարցում խնդիրներ առաջանում՝ հասարակագիտական առարկաների դեպքում՝ ասում է զրուցակիցս։ Դպրոցում ընդունելությունը մրցութային է՝ առաջիկայում կսկսվեն։

Երկու ուղղությամբ է իրականացվում՝ հասարակագիտական-հումանիտար ու բնագիտամաթեմատիկական ուղղություններով։ Յուրաքանչյուր ուսումնական տարի ուսումնասիրվող պարտադիր առարկաների ցանկ կա, բայց կա նաև առարկաների ընտրության հնարավորություն՝ արդեն ըստ աշակերտների նախընտրության։ 

Կարդացեք նաև

Back to top button