Արաբական Միացյալ Էմիրությունների Emarat ապրանքանիշը մտնում է Հայաստանի վառելիքի մանրածախ շուկա։ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/1 հասցեում բացվել է Emarat-ի առաջին լցակայանը: Այսպիսով մեկնարկում է այս ճանաչված ընկերության լցակայանների կառուցումը ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մարզերում։
Առաջին լցակայանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ Մուլլան, «Emarat»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ և «Trojan Construction Holding»-ի գլխավոր տնօրեն, ինժեներ Ահմեդ Ալ Շամսին, «Emarat»-ի գլխավոր տնօրեն Բուրհան Ալ Հաշեմին, «SIL Capital»-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը, «SIL Capital»-ի գործադիր տնօրեն Եղիսաբեթ Մովսիսյանը, ինչպես նաև ընկերությունների բարձրաստիճան ղեկավարներ և երկու երկրների էներգետիկ ու գործարար ոլորտների ներկայացուցիչներ։




