
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր հայտարարել է, որ խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո հայ- թուրքական կարգավորման խնդրով բանակցություններին չի մասնակցելու։
Նա հերքել է շրջանառվող լուրերը, թե սովորել է Թուրքիայում` նշելով, որ 2016- 17 թթ.-ի Հրանտ Դինքի հիմնադրամի ծրագրով Թուրքիայում գիտական հետազոտություն է արել Ստամբուլի քաղաքագիտության կենտրոնում։
«Հրանտ Դինքի հիմնադրամն ուներ ծրագիր հայերենով։ Եթե չեմ սխալվում, այդ ծրագրի անվանումն էր «Սահմանից անդին», որը հնարավորություն էր տալիս հայաստանցիներին եւ Թուրքիայի քաղաքացիներին համապատասխանաբար Թուրքիայում եւ Հայաստանում ինչ֊ որ ֆելոշիպ անել»,- ասել է նա։
Նա նշել է, որ եթե Թուրքիայում ուսումնասիրություն անելը խնդրահարույց է, ուրեմն «մեր [Երեւանի պետական համալսարանի] արեւելագիտական ֆակուլտետը պետք է փակել էդ տրամաբանությամբ»։




