ԿարևորՄիջազգային

Ֆիդանը Իսրայելին անվանել է «բեռ», Սաարը նրան մեղադրել է ցեղասպանության կոչերի մեջ

CNN Türk-ի եթերում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Իսրայելը ոչ միայն Թուրքիայի կամ նրա նախագահի, այլ ավելի լայն՝ համաշխարհային խնդիր է։ Նրա խոսքով՝ «այս ժողովուրդը դարձել է բեռ, որը մարդկությունն այլեւս չի կարող կրել՝ հաշվի առնելով նրանց քաղաքականությունն ու մտածողությունը»։

Ի պատասխան՝ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը նշել է, որ նման խոսքերը համարժեք են հրեա ժողովրդի դեմ ցեղասպանության կոչերին եւ հիշեցրել է, որ պատմության մեջ ամենախիստ ռեժիմներն են հրեաներին «բեռ» անվանել, գրում է The Times of Israel- ը։

Իսրայելի արտգործնախարարը միջազգային հանրությանը եւ հատկապես Թուրքիայի ՆԱՏՕ-ի գործընկերներին կոչ է արել կտրուկ դատապարտել այդ հայտարարությունը։

Կարդացեք նաև

Back to top button