ԿարևորՀասարակություն

Կարճատեւ անձրեւ. Երեւանի ամենաշոգ ու ամենազով հուլիսի 3- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` կեսօրից հետո ու գիշերը  հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։

Քամին` արեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 2-3 աստիճանով։

Երեւանում ուշ երեկոյան ու գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում ամենաշոգ հուլիսի 3-ը գրանցվել է 2018 թվականին` 40.0°C, ամենազովը` 1978 թվականին` 10.6°C։

Կարդացեք նաև

Back to top button