Շվեդիայի շրջանավարտների ցանցի Հայաստանյան նախաձեռնության անդամները մշակել են կրթական և ճանաչողական ծրագիր, որի նպատակն է ներկայացնել Շվեդիայում բարձրագույն կրթություն ստանալու բացառիկ հնարավորությունները։
Ծրագիրը միտված է ամրապնդելու երկու երկրների միջև կրթական կապերը և խթանելու հայ ուսանողների մասնակցությունը շվեդական կրթական համակարգում:
«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են Շվեդիայի շրջանավարտների ցանց-Հայաստան նախաձեռնության խորհրդի նախագահ Արման Գասպարյանը և խորհրդի անդամ Արծրուն Պիվազյանը։




