Առանց տողատակի

ՌԴ-ից կարող է արտաքսվել ավելի քան 50 հազար ՀՀ քաղաքացի․ «Առանց տողատակի»

Հայ միգրանտները տհաճ և վտանգավոր հետևանքների են բախվում Ռուսաստանում։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

Լևոն Սարդարյանն ու փորձագետը զրուցում են ՌԴ-ում ներդրված արտաքսման ռեժիմի, միգրանտների համար ստեղծվող խնդիրների, հայերին Ռուսաստանից արտաքսելու հետևանքների մասին։

ՌԴ-ում արտաքսման ռեժիմ է մտցվել փետրվարի 5-ից, անօրինական բոլոր միգրանտները հայտնում են վերահսկվող անձանց ռեեստրում, իրավապահներն էլ կարող են 48 ժամ կալանավորել, առանց վճռի արտաքսել։

Բեժանյանի խոսքով, շատ հայեր օտար երկիր չեն ընկալում Ռուսաստանը, աչքի պոչով են նայում օրենքներին և խնդիրների են բախվում՝ վտանգավոր հետևանքներով։

Կարդացեք նաև

Back to top button