
20-րդ դարի 90-ականներին հայտնի արվեստագետ Մարկոս Գրիգորյանը հաստատվեց նորանկախ Հայաստանում և հայրենիքին նվիրաբերեց իր հավաքածուն՝ հսկայական ժառանգություն, կազմված ամենատարբեր իրերից․ գեղանկարներ, պարսկական, եվրոպական ու հայկական մշակույթի բացառիկ նմուշներ, տարազի ու գորգերի հավաքածուներ, որոնք ժամանակավոր հանգրվան գտան Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում։


Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասում է, որ այն տարիներին դա էր միակ ելքը։ Այս տարի, արվեստագետի 100-ամյակի առիթով, հատուկ շենք է հատկացվել Մարկոս Գրիգորյանի թանգարանին և արդեն մշակվում է նոր հայեցակարգ` հսկայական ժառանգությունը հավուր պատշաճի ներկայացնելու համար։
Սա ոչ միայն լավ նվեր է արվեստագետի հոբելյանին, այլ ինչ որ չափով կնպաստի Գրականության և արվեստի թանգարանի տարածքի բարելավմանը։




