Առանց տողատակի

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն անկեղծ են. «Առանց տողատակի»

Ցեղասպանության հարցում վարչապետի հայտարարության շուրջ անհարկի և անհասկանալի աղմուկ է։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը։

Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման, արտաքին քաղաքական իրողությունների, ՀՀ-ՌԴ հարաբերությունների, նաև գործող իշխանությունների հասցեին Հայոց ցեղասպանության ժխտման մեղադրանքների մասին։

Ջուլհակյանի խոսքով, որևէ բառ, արտահայտություն, որը նույնիսկ կարող է կասկած առաջացնել, որ ժխտում է ցեղասպանության փաստը, վարչապետի այդ խոսքում չկա, չի կարող լինել։

«Քննարկումներն ու շահարկումները կոնկրետ պատճառ ունեն, պետք է հասկանալ դրա պատճառները»,— նշել է պատգամավորը։ Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստուտի հայտարարության մասին էլ Ջուլհակյանը հայտնել է իր տպավորությունը, թե Լեմկինի ինստիտուտի հայտարարությունները գրվում են դաշնակցական գրասենյակներում։

Կարդացեք նաև

Back to top button