Առանց տողատակի

Հարկային համընդհանուր հայտարարագրումը տանում է դեպի տոտալիտարիզմ. «Առանց տողատակի»

Համընդհանուր հայտարարագրումն արվում է, որ տոտալ վերահսկողություն սահմանվի։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։

Լևոն Սարդարյանն ու Սուրեն Պետրոսյանը զրուցում են համընդհանուր հայտարարագրման, ՀՀ իշխանությունների քաղաքականության, ԵՄ անդամակցության մեկնարկի նախագծի, ընդդիմության ձախողումների պատճառների մասին։

Կուսակցության ղեկավարի խոսքով, երբ պետությունները տապալվում են և չեն կարողանում ապահովել բարիքներ, առերեսվում են մեծ դժգոհության էներգիայի հետ։ Այդ էներգիան կամ պարպում են արտաքին ուղղությամբ, պատերազմներով, թշնամանքով, ագրեսիայով, կամ էլ փուլ առ փուլ անցնում են տոտալիտար, ավտորիտար մեխանիզմների։ Պետրոսյանի պնդմամբ, Հայաստանը 2020 թվականից հետո անընդհատ գնացել է կազմաքանդման ուղղությամբ՝ բոլոր առումներով։

Կարդացեք նաև

Back to top button