
Մեծ եղեռնի տարիներին արևմտահայ գաղթականներին օգնություն ցուցաբերելու նպատակով հասարակական շարժում էր ձևավորվել: Առաջացել էր այդ ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու և ղեկավարելու պահանջ։
Կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցն իր վրա է վերցնում այդ պատասխանատու առաքելությունը և պատվով է այն կատարում։ Նրա անմիջական նախաձեռնությամբ ստեղծված Եղբայրական օգնության կոմիտեն իր մասնաճյուղերով, ինչպես նաև հայկական մի շարք այլ բարեսիրական կազմակերպություններ ու կառույցներ համախմբվում են ազգապահպան և պետականաստեղծ նպատակի շուրջ՝ այդպիսով նպաստելով հազարավոր հայ գաղթականների փրկության, հետագայում նաև հայոց պետականության կայացման գործին։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։




