Հաջողության նոտաՀասարակություն

Եղիր տարբերվող. Արամ Միքայելյանի բիզնես փիլիսոփայությունը․ «Հաջողության նոտա»

Բիզնես ուներ, երբ դեռ 12 տարեկան էր։ Հանրապետության հրապարակում վարձույթով մանկական մեքենաների բիզնեսը պապիկինն էր, բայց հոր պահանջով, սկզբում չուզելով գնաց պապիկին օգնելու։ Կարճ ժամանակ անց հասկացավ, որ այն հիանալի գաղափար է և թեպետ 12 տարեկան էր, բայց լրջորեն սկսեց զբաղվել բիզնեսով։

Կարևոր գիտելիքներ գրեթե միշտ ստացել է շփման և պրիակտիկայի միջոցով։ Թեպետ մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց երբեք չի աշխատել։ Նախընտրել է նույնիսկ սովորելու տարիներին զարգացնել սեփական բիզնեսը։ Նրա զարգացման գործում կարևոր դեր են ունեցել մարդիկ, որոնցից սովորել է։

Գիտելիքը կուտակվում է նաև տարբեր տարիներին, տարբեր մարդկանց հետ շփումների միջոցով։ Շփման մեջ անդադար կարելի է սովորել ու սովորեցնել։ Իր թիմն իր ընտանիքն է, դժվարությամբ է բաց թողնում աշխատակիցներին։ Աշխատակից ընտրելու ժամանակ ուշադրություն է դարձնում նաև մարդկային որակական հատկանիշներին։ Նրա համար կարևոր են մարդկային արժեքներն ու ճիշտ հարաբերությունները։

Նրա համար կարևոր է, որ Made in Armenia-ն հավուր պատշաճի ներկայանա Հայաստանից դուրս։ ԱՄՆ-ում հետաքրքիր գաղափարի մասնակից է, որի միջոցով Հայաստանի մասին պատմում ու ծանոթացնում են ամերիկացիներին։

Մեր ավանդույթներն ու սովորությունները, մշակույթն ու բիզնեսները․ Հայաստանն իր գունապնակով ներկայանում է ու դառնում ավելի հետաքրքիր։ Իսկ տեղի բիզնեսմեններին առաջարկում է Հայաստանում բիզնես հիմնադրելու դեպքում բրենդինգը նվեր․ այդ կերպ շահագրգռելով մեր հայրենակիցներին Հայաստանում գործունեություն ծավալել։

Կարծում է ժամանակի հարց է և ցանկացողների թիվը կշատանա։ Կարծում է կյանքում ամենակարևոր ու թանկ օգնությունը խորհուրդն է․ ճիշտ ու թիրախային։ Կարևոր է լինել շնորհակալ, ունենալ գաղափար ու թիմով գնալ դեպի այդ գաղափարը, հասկանալ, թե ինչ արժեք են տալու, ո՞րն է իրենց սոցիալական մասը, ի՞նչ են անելու իրենց երկրի համար։

Բիզնեսի զարգացման հիմքում նեթորքինգն է։ Նրանք լուծում են խնդիրներ, հեշտացնում են բիզնեսների աշխատանքը․ ոչ միայն քեզ օգուտ լինի, այլ նաև, թե ինչ օգուտ կտաս դու քո գործունեությամբ։ Creativelab ընկերության հիմնադիր-տնօրեն Արամ Միքայելյանի հաջողության նոտան։

Կարդացեք նաև

Back to top button