Առանց տողատակի

Գիտությունը կարող է լինել նաև ակադեմիական քաղաքից դուրս․ «Առանց տողատակի»

Գիտությունը կարող է լինել նաև ակադեմիական քաղաքից դուրս։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Լևոն Սարդարյանն ու նախարարը զրուցում են հանրակրթության և բուհական կրթության խնդիրների, դասագրքերի, «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության, գիտության և մարտահրավերների մասին։

Ժաննա Անդրեասյանի խոսքով, 2024-ը ռազմավարական անելիքների տարի էր։ Առաջնայինը կրթության որակի, մատչելիության, հասանելիության հարցերն են եղել, որոնց ուղղությամբ զգալի աշխատանք է տարվել։

Նախարարի խոսքով, ֆունկցիոնալ գրագիտության առումով իրավիճակը մտահոգիչ է, բայց նախորդ տարվա համեմատ բարելավումը նկատելի է։ Ըստ տվյալների, 3 երեխայից մեկը ֆունկցիոնալ գրագիտության խնդիր ունի Հայաստանում։ Ժաննա Անդրեասյանը չհամաձայնեց տեսակետին, թե ուսուցիչների ատեստավորման գործընթացը բարդ է։

2024-ին գործընթացին հինգ հազար ուսուցիչ է մասնակցել, որոնց մեծ մասը՝ երեք հազարից ավելին դրական արդյունք է ունեցել։

Կարդացեք նաև

Back to top button