
Վրաստանում քաղաքական առաջիկա զարգացումները պայմանավորված կլինեն դեկտեմբերի 14-ին երկրում սպասվող նախագահական ընտրություններով` կարծում է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը։ Վրաստանում 300 հոգանոց ընտրական կոլեգիան է ընտրելու երկրի նախագահին․ նախագահական ընտրությունները երկրում այլևս համապետական չեն։ Դրանց արդյունքների հրապարակմանը հաջորդելու է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում նախատեսված հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։
Վրաստանի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները փաստացի կասեցված են։ Վրաստանի գործող իշխանությունները շարունակում են հայտարարել Եվրամիությանն ինտեգրվելու առաջնահերթության մասին, ԵՄ-ն էլ լուրջ մտահոգություն է հայտնում Վրաստանի ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։
Կարո՞ղ է Վրաստանը պահպանել իր եվրոպական ձգտումները ստեղծված իրավիճակում, արդյո՞ք նկատվում է իրական երկխոսության հնարավորություն վրացական իշխանությունների և ԵՄ-ի միջև` ելնելով նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլի շուրջ մեկ ժամանոց հեռախոսազրույցից։
Թեմայի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ։




