ԿարևորՀասարակություն

Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կարեն Սարուխանյանը կառաջադրվի Գյումրիի քաղաքապետի թեկնածու, այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի՜ Գյումրեցիներ,
Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, որոշել և  ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- գրել է Կարեն Սարուխանյանը։ 

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտնել էր, որ Գյումրիում առկա կառավարման ճգնաժամը հաղթահարելու նպատակով Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն։

Կարդացեք նաև

Back to top button