Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ «Խոսքի տարածություն» հաղորդման յուրաքանչյուր ամսվա վերջին թողարկումը նվիրված կլինի նրա ստեղծագործություններին։ Այդ կերպ կփորձենք հնարավորինս ամբողջական ծանոթանալ Սևակի ստեղծագործական տարբեր շրջաններին։
Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը «Խոսքի տարածություն» հաղորդման շրջանակում կարդում, մեկնաբանում և ունկնդիրների հետ միասին քննարկում է բանաստեղծություններ, որոնք չեն ընդգրկվել Պարույր Սևակի ժողովածուներում ու շարքերում, և հետագայում խմբավորվել են «Գիրք մնացորդաց» խորագրի տակ։