Թեպետ ստացել է իրավաբանական կրթություն, սակայն երբեք չի աշխատել մասնագիտությամբ, նրան հոգեհարազատ էին թվերն ու տնտեսական թեմաները։
Մոտ 10 տարի ապրելով Ռուսաստանում՝ Ռոբերտ Ճանճապանյանն անդադար մտածել է հայրենիք վերադառնալու մասին։ Հստակ գիտեր, որ հայրենիքում ավելի քիչ է վաստակելու, քան դրսում, բայց դա նրա համար խնդիր չէր։ Ուներ երազանք, որը պետք է իրագործեր տեղափոխվելուն պես։
Վերադառնալով հայրրենիք՝ որոշեց ստեղծել տղամարդկանց վարսահարդարման սրահ, որի հիմքում հույզերն են ու մարդկային ջերմ շփումը։
«Ռոֆ» բարբերշոփ–ում կոլորիտը հայկական է՝ հին երևանյան։ Կարծում է, որ օտարամոլությունը լավ բանի չի հանգեցնի, և մենք ունենք հրաշալի լուծումներ ու դրսից վերցնելու անհրաժեշտություն չկա։
Կարծում է՝ նպատակին հասնելու համար պետք է հետքայլի համար տեղ չթողնել, որպեսզի ամբողջ ուժերը կենտրոնացնես նպատակի իրագործման վրա։ Շատ է սիրում հայոց բնությունը և իրեն լիարժեք է զգում հենց այնտեղ։ Դեռ ամբողջությամբ չի բացահայտել Հասյատանը, բայց ամեն ինչ առջևում է։




