Մարդկային հասարակության զարգացման ժամանակակից փուլում առավել հաճախ ենք մենք խոսում ինքնության մասին։ Մշակույթը, պատմական հիշողությունը, ավանդույթները, կրոնը, լեզուն ինքնության բաղադրիչներն են, որոնք էլ ձևավորում են ազգի, ժողովրդի, պետության ընդհանուր դիմագիծը, տարբերում են ինքնության մյուս ձևերից։
Ազգային ինքնությունը, սակայն, քարացած հասկացություն չէ՝ ժամանակի ընթացքում այն փոփոխվում է, կրում միջավայրի, տարածաշրջանի և համաշխարհային գործընթացների ազդեցությունը։
Քաղաք․ գիտ․ թեկնածու, Ռուս-հայկական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Նորայր Դունամալյանի հոդվածը դիտարկում է ՀՀ ազգային փոքրամասնությունների ինքնության խնդիրները,
«Հասարակ գիտություն» հաղորդման շրջանակում Միքայել Յալանոզյան հեղինակի հետ միասին քննարկում է ազգային ինքնության հիմնական հասկացությունները։