Լույս է տեսել «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան»-ի առաջին գիրքը։ Այդտեղ ամփոփված փաստաթղթերը նախ թվայնացվել են, ապա՝ ցուցակագրվել, հետո որոշվել է դրանք զետեղել մեկ ժողովածուի մեջ։
1919 թվականին Կ․Պոլսում պատրիարքարանին կից գործած Տեղեկատու դիվանն էր հավաքել այդ փաստաթղթերը։ Հրատարակված գրքում ցուցակագրված են այդ արխիվի առաջին տուփի 2039 էջ կազմող հայերեն և օտարալեզու վավերագրերը։
Թեմային է անդրադառնում գրքի համահեղինակ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանը։
«Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան-ժողովածուն»` մաս 1-ին։