Հատվող եթեր

Վեհ և շքեղ արվեստ կերտող գեղանկարիչը. «Հատվող եթեր»

Այս արվեստագետի կտավներն անչափ վեհ են, շքեղ ու գունեղ, յուրահատուկ ձեռագրով կերտված ստեղծագործություններ, որոնք գեղեցկացնում են մարդկանց հոգիները: Անհնարին է շփոթել գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի արվեստն այլ արվեստագետների գործերի հետ. խորիմաստ, անկեղծ ու ազնիվ, որտեղ առանցքային կետը հոգևորն է ու քրիստոնեական արժեքները:

Գաղափարական նոր շերտեր, հետաքրքիր մոտեցում ու աշխարհընկալում կա Մայիս Մխիթարյանի արվեստում, պոեզիա, մտքեր, ապրումներ, որ գեղեցիկն արարելիս արտահայտում է գեղանկարիչը:

Մայիս Մխիթարյանը ծնվել ու մեծացել է Թբիլիսիում: Ճակատագրից ստանալով լավագույն հնարավորությունը՝ 90-ականներին Հենրիկ Իգիթյանի հրավերով տեղափոխվում է Հայաստան ու շարունակում ստեղծագործական գործունեությունը հայրենիքում: Արվեստագետը Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ընկերության անդամ է:

Տարիների ընթացքում Մայիս Մխիթարյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում, ձևավորել է մի շարք բեմադրություններ, ժողովածուներ, ինչպես նաև արվեստագետին են նվիրվել բազմաթիվ ֆիլմեր:

 Բոլորովին վերջերս Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ Մայիս Մխիթարյանի՝ Սողոմոն Թեհլիրյանին ձոնված կտավի մեկօրյա ինքնատիպ ցուցադրությունը։ Զրույց գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի հետ:

Back to top button