ԿարևորՄիջազգային

Կուրսկի շրջանում «դաշնային մակարդակով» արտակարգ դրություն է հայտարավել

Կուրսկի շրջանում «դաշնային մակարդակով» արտակարգ դրություն է հայտարավել, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել Արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման և հրդեհային անվտանգության ապահովման կառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ։
Քննարկման օրակարգում իրավիճակն էր, որը ստեղծվել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով։ Տարածաշրջանում սահմանվել է արձագանքման դաշնային մակարդակ»,- ասել են գերատեսչությունում:

Արտակարգ իրավիճակների դաշնային ռեժիմը թույլ է տալիս ներգրավել ուժեր և ռեսուրսներ ամբողջ Ռուսաստանից, ինչպես նաև ստանալ ֆինանսավորում դաշնային բյուջեից քաղաքացիներին վճարումների համար:

Իրավիճակը Կուրսկի շրջանում սրվել է օգոստոսի 6-ի առավոտյան, երբ ուկրաինական ստորաբաժանումները փորձել են գրավել Սուդժանսկի շրջանի տարածքի մի հատվածը։

Կասեցվել են Կուրսկի շրջանի Սուդժանսկի և Կորենևսկի շրջաններում ուկրաինական ԶՈւ կազմավորումների առաջխաղացումը և ճեղքման փորձերը, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Back to top button