Կուրսկի շրջանի իշխանությունները հայտնել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կործանման մասին
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը Կուրսկի շրջանի վրա խոցել է վեց անօդաչու թռչող սարք և հինգ հրթիռ, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։
«Այս գիշեր և առավոտյան Կուրսկի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք և ևս հինգ հրթիռ»,- գրել է նա։
Իրավիճակը Կուրսկի շրջանում սրվել է օգոստոսի 6-ի առավոտյան, երբ ուկրաինական ստորաբաժանումները փորձել են գրավել Սուդժանսկի շրջանի տարածքի մի հատվածը։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել էր ուկրաինական ուժերին Կուրսկի շրջանում «լայնածավալ սադրանքի» մեջ։
Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը իրավիճակը ներկայացրել է որպես հիմնականում վերահսկվող և ասել, որ ռուսական զորքերը «շարունակում են ոչնչացնել թշնամուն» սահմանի մոտակայքում գտնվող անտառներում:
ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ հայտարարել էր, որ նախնական տեղեկություն չունի Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին։