Շարուկ ակներ

Արվեստին ու արվեստասերներին միշտ ծառայում է ազնվորեն, սիրով ու նվիրվածությամբ․ «Շարուկ ակներ»

Ուրիշ էլ ինչպե՞ս, երբ երգն իրենց ընտանիքի գերագույն արժեքն էր, երբ երգելու շնորհով օժտված էին բոլորը` մեծերն ու փոքրերը, տղամարդիկ ու կանայք։ Հայրական տանը գրեթե ամեն օր հնչում էին հատվածներ` Թումանյանի բառերով, Տիգրանյանի երաժշտությամբ գրված «Անուշ» օպերայից։ Այնուհետև օպերան ներկայացնում էին բեմում` ընտանեկան արվեստին հաղորդակից անելով նաև արվեստասեր հանրությանը։ Ապա համերգաշարով շրջում էին հարևան գյուղերում։

Ծննդավայրը Մարտակերտի շրջանի Վանք գյուղն է` փռված Գանձասարի հովանու ներքո։ Նախնիներն էլ` Խաչենի իշխանական տան ներկայացուցիչներ Հասան Ջալալյանները։ Տոհմիկ պատկանելությունն արդեն իսկ խոսում է նրա դավանած արժեքների մասին։

Մադլեն Ասրյանը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, գուսանական, ազգագրական, ժողովրդական երգերի կատարող, Արցախի Այան։ Ասում է` միշտ է ազնվորեն ծառայել բեմին ու հայրենակիցներին։ Այսօր էլ իր ծառայությունը շարունակում է երգով, սիրով, նվիրվածությամբ։

Back to top button