Դեպի անհունը

Երազանք է ունենալ համատեղ հարթակ և խաղացանկային թատրոն. «Դեպի անհունը»

Այսօր շատ է խոսվում ներառական միջավայր ստեղծելու մասին, բայց քչերին է հաջողվում այն դարձնել իրականություն, կյանքի բնականոն ընթացք: «Ռոտոնդա» թատերախումբը համահավասարության, փոխադարձ սիրո և հարգանքի, ստեղծագործելու և շրջապատի ու աշխարհի նկատմամբ վսստահություն ստեղծելու միջավայր է:

«Ռոտոնդան» ճիշտ աշխարհ և ճիշտ շփումներ ստեղծելու մանրակերտ է, որը Երևանի Թումանյանի թանգարանում հասարակական հիմունքներով գործում է 16 տարի։ Քիչ է ասել, թե թատերախմբի ղեկավարն աշխատում է նվիրվածությամբ։

Բեմադրիչ, «Ռոտոնդա» և հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «Միասին» թատերախմբերի ղեկավար Մարինե Ասատրյանի երազանքն է ունենալ համատեղ հարթակ և խաղացանկային թատրոն։ Մի շարք ներկայացումներին զուգահեռ սկսել են նաև «Հազարան բլբուլը» ֆիլմի աշխատանքները՝ ասում է Մարինե Ասատրյանը։

Կարդացեք նաև

Back to top button