Շարուկ ակներ

Նա գալիս է դասական բանաստեղծությունից․ «Շարուկ ակներ»

Արմեն Ավո երիտասարդ բանաստեղծի ստեղծագործություններում այնքան հեշտ է բռնել բառի տրոփող երակն ու բանաստեղծության զարկերակը։ Հեշտ, որովհետև հեղինակի տողն ապրված է, զերծ` արհեստական արարումներից, շինծու զգացումներից։

Արցախ աշխարհի Վաղուհասից եկած այս պոետը զարմանալիորեն լավ է տիրապետում մարդկային հույզ-ապրումները պատկերելու արվեստին։ Նրա պատկերները հեռու են այսօրեականությունից, անպատեհությունից, աղավաղված լեզվից ու բառերից։ ․․․Նա գալիս է դասական բանաստեղծությունից․ Արմեն Ավոյի մասին ասում է «Արյան պես տաք» գրքի խմբագիր Հայկ Սիրունյանը։

Հիրավի, նրա հույզը պատում է, որն ունի սյուժե, սկիզբ ու անհատնում ընթացք։ Հույզն անավարտ է Արմեն Ավոյի բանաստեղծություն-պատումներում։ Եվ հույզն անկանգ է նրա տողերում։ Հույզը Սերն է, որ երգում է Արմեն Ավոն։

Back to top button