«Տուն տանող երջանկությունը» մոնոպիեսն առաջնաներկայացումն է այն ուսանողի, որն ինստիտուտն ավարտելուց հետո պիտի վերադառնար հայրենիք` Արցախ, և իր գործունեությամբ հիմնափոխեր, թարմացներ թատերական ներկայացումների որակն ու մակարդակը։ Ցավոք, ինչպես ասում են նման դեպքերում, շաբաթն ուրբաթից շուտ եկավ և խառնեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի «Սցենարադրամատուրգիական արվեստ» մասնագիտությամբ 4-րդ կուրսի ուսանող Վովա Արզումանյանի երազանքներն ու ծրագրերը․․․
Հայրենազրկված ուսանողը «Տուն տանող երջանկությունը» մոնոներկայացման մեջ հիշողությունը դարձրել է ապրելու միջոց։ Հայրական ու հայրենական տնից հեռացած աղջիկը, որին «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնում կերպավորել է Տաթև Ղազարյանը, վերապրման ու հետևանքների անցման հարթության մեջ փորձում է ընկալել նոր իրականությունը։
«Տուն տանող երջանկությունը» մոնոպիեսի հեղինակ Վովա Արզումանյանը պատմում է սցենարական նրբությունների և հմտությունների մասին։