ԿարևորՀասարակություն

Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքն է

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Բաղրամյան պողոտան փակ է: 

Հունիսի 12-ը նոր Մարտի 1 էր՝ հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, նշել, որ շարժումը իրավական գործընթաց է սկսելու այդ օրը իրավապահների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների առնչությամբ։

Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ, անդրադառնալով ժամը 18.30-ին հրավիրված ԱԺ արտահերթի չկայացմանը, ընդգծել է՝ նիստը չգումարվեց, թեև Սահմանադրությունը պարտավորեցնում է պատգամավորներին ապահովել խորհրդարանի բնականոն աշխատանքը:

Ազգային ժողովի հունիսի 17-ի արտահերթ նիստում ժամը 18:30-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:

Նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը:

Back to top button