Ավանի բնակիչները, նաև հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ստորագրահավաք են սկսել՝ Ավանում ձուլման տեղամասի հիմնման դեմ։ Ավան համայնքը հայտնի է մաքուր օդով և բնակիչները չեն պատրաստվում խրախուսել այն աղտոտող ծրագրին։ Որքանո՞վ է ձուլարանի շահագործումը ռիսկային, որքանով՝ ոչ։
«Քոփփեռ» ՍՊԸ-ն նպատակ ունի Երևանի Ավան վարչական շրջանի արդյունաբերական գոտում ձուլման տեղամաս հիմնել: Ավանի թաղապետարանում կայացավ ձուլման տեղամասի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ առաջին հանրային լսումը՝ արդեն փոփոխված նախագծով։ Նախորդ նախագծով ձուլման տեղամասից 600 մ հեռավորության վրա գտնվում է Երևանի աղի հանքը, դեղագործական գործարանը:
Նախատեսվում է գունավոր մետաղների ջարդոններից տարեկան ստանալ 900 տոննա պղնձի, ալյումինի և դրանց համաձուլվածքների ձուլակոճղեր և ձուլուկներ: Նախկին նախագծով ՝ արտադրողականությունը 1800 տոննա էր, բնակիչների դժոհությունը հաշվի առնելով նվազեցրել են քանակը։ Տեղամասը նախատեսում է կազմակերպել նախկին արդյունաբերական գոտու տարածքում գոյություն ունեցող շինությունում՝ 170մ2 վրա:
Նախագծի հեղինակ Արայիկ Նիկողոսյանը բնակիչներին իրազեկեց, որ նախորդ ծրագիրը մերժվել է, արդյունքում, դիտողությունների հիման վրա, կատարվել են փոփոխություններ, օրինակ՝ ուշադրություն է դարձվել սանիտարական պաշտպանական գոտու առկայությանը։
Աղտոտող նյութերի արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան մոտ 104.5 հազար դրամ: Հաշվետվությունում նշված է, որ ներկայացված գումարը չի առաջացնում որևէ ֆինանսական պարտավորություն: Որպես թափոն ալյումինի ջարդոնի վերաձուլման արդյունքում կառաջանա 1․5 տոննա խարամ, որն իրենից ներկայացնում է մետաղական ալյումինի և դրա օքսիդների խառնուրդ: Տարեկան 1.8 տ մաշված թուջե կաղապարների ջարդոն կառաջանա թուջե կաղապարների մաշվածության պատճառով:
Թուջե կաղապարների բաղադրությունն է՝ երկաթ, ծծումբ, ֆոսֆոր, սիլիցիում, մանգան, պղինձ, նիկել, տիտան: Ընկերությունը նաև նախատեսում է կազմակերպել բանեցված կապարե կուտակիչների պահեստ: Այդ կուտակիչները վտանգավորության 3-րդ դասի են: Ըստ կուտակման՝ դրանք վաճառվելու են հանրապետությունից դուրս կամ ՀՀ տարածքում մասնագիտացված ձեռնարկություններին` հետագա վերամշակման համար:
Նախագծի հեղինակ Արայիկ Նիկողոսյանը բնակիչներին իրազեկեց, որ նախորդ ծրագիրը մերժվել է, արդյունքում, դիտողությունների հիման վրա, կատարվել են փոփոխություններ, օրինակ՝ ուշադրություն է դարձվել սանիտարական պաշտպանական գոտու առկայությանը։
Բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ ձուլարանը շատ մոտ է բնակելի տներին և շենքերին, ինչը հղի է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար ռիսկերով։ Ինչպես խմելու-տնտեսական, այնպես էլ արտադրական կարիքների համար օգտագործվելու է խմելու ջուր քաղաքի ջրմուղ համակարգից, նշված է նախագծում։