ԿարևորՀասարակություն

Դեսպան Մկրտչյանը Պաֆոսի քաղաքապետի հետ քննարկել է Հայաստանի քաղաքներից մեկի հետ ոլորտային համագործակցություն զարգացնելու հնարավորությունները

Հունիսի 17-ին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) հանդիպել է Պաֆոսի վերընտրված քաղաքապետ Ֆեդոն Ֆեդոնոսի հետ։

Դեսպանը շնորհավորել է քաղաքապետին համոզիչ հաղթանակի համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ տեղական ինքնակառավարման զարգացման ոլորտում։

Կողմերը քննարկել են Հայաստանի քաղաքներից մեկի հետ ոլորտային համագործակցություն զարգացնելու հնարավորությունները։ Ֆեդոն Ֆեդոնոսն ընդգծել է իր քաղաքը նորարարական տեխնոլոգիաների և կրթության ոլորտի ներգրավվածությամբ հրապուրիչ կենտրոն վերածելու գաղափարի և այն կյանքի կոչելու ընթացքի մասին։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է այս ոլորտներում Հայաստանի արձանագրած հաջողությունները և առաջարկել այցելել Հայաստան առավել մոտիկից ծանոթանալու հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների հետ։ Հանդիպմանը փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում դիտարկել փոխադարձ այցերի կազմակերպման հնարավորությունները։

Back to top button