Ժամանակի վկանՀասարակություն

Ներսես Շնորհալին ֆրանսիացի և ֆրանսագիր օտարազգի հայագետների գնահատմամբ․ Աելիտա Դոլուխանյան․ «Ժամանակի վկան»

Ներսես Շնորհալին ոչ միայն իր ժամանակի ամենագիտուն և ճանաչված գործիչն էր, այլև հետագա դարերում ամենակարդացված և բազմիցս թարգմանված հայ հեղինակներից մեկը։ Հատկապես 19-րդ դարի ֆրանսալեզու հայագիտական գրականության մեջ մեծաքանակ և արժեքավոր հետազոտություններ կան նվիրված Ներսես Շնորհալուն, որոնք հետազոտել և ներկայացնում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը։

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի գիտական հետազոտությունների շրջանակն ընդգրկում է հայ միջնադարյան գրականությունը, եվրոպացի հայագետների գործունեությունը, հայ տաղասացների քննական բնագրերի կազմման գիտահետազոտական աշխատանքը։

Այս հաղորդման ընթացքում նա կներկայացնում է «Ներսես Շնորհալին ֆրանսիացի և ֆրանսագիր օտարազգի հայագետների գնահատմամբ» հետաքրքրիր, նաև քիչ ուսումնասիրված ու քիչ հրապարակված թեման։

Ներսես Շնորհալին ոչ միայն իր ժամանակի ամենագիտուն և ճանաչված գործիչն էր, այլև հետագա դարերում ամենակարդացված և բազմիցս թարգմանված հայ հեղինակներից էր։ Հատկապես 19-րդ դարի ֆրանսալեզու հայագիտական գրականության մեջ մեծաքանակ և արժեքավոր հետազոտություններ կան նվիրված Ներսես Շնորհալուն։

Բոլոր ֆրանսագիր հայագետներն անդրադարձել են Ներսես Շնորհալուն և նրա գրական ժառանգությանը։

Ինչո՞վ էր պայմանավորված Մխիթարյան հայրերի պաշտամունքը Շնորհալու հանդեպ։

Ներսես Շնորհալու ազդեցությունը Գիրգոր Նարեկացուց մեծապես նկատելի է, չնայած որ բանախոսի խոսքով՝ «վերջինս ազգային թեմաներ չի շոշափել»։

Շնորհալուն անդրադարձած բոլոր հայագետները կարևոր եզրահանգում են կատարում․ նրանք նշում են Շնորհալու՝ քրիստոնեական կրոնին հավատարիմ լինելը ազգային դիտակետից։

Ներսես Շնորհալին նաև իմաստուն և մեծ մանկավարժ էր։ Ամենից առաջ և ամենից առավել Ներսես Շնորհալին մեծ հայրենասեր էր։

Հաղորդումն ամփոփեցինք հիշելով հայ մեծերից մի քանիսին, որոնք շարունակաբար արծարծել են հայ ազգի, հայկականության հավերժականության գաղափարը։ Ներսես Շնորհալին այդ աստղաբույլի փայլուն աստղերից մեկն է։

Back to top button