Դեպի անհունը

Կրթական բաղադրիչը՝ Թումանյանի թանգարանի ծրագրերի մաս․ «Դեպի անհունը»

Մատաղ սերնդի հանդեպ անսահման հոգածությունը Թումանյանն արտահայտել է իր հորինած մանկական հայրենագիտական խաղերում։

Նամակներից մեկում նա այսկերպ է մեկնաբանել «Հոգեհանգիստ» և «Հայրենիքիս հետ» բանաստեղծություններին գրեթե զուգահեռ արված մանկական խաղերի հորինվածքը. «Էսպես․ վշտի ժամանակ մարդիկ կան, որ իրենց գինուն են տալիս, մարդիկ կան` թղթախաղի կամ զանազան ուրիշ առաքինությունների-ես էլ էս բաներովն եմ զբաղվում պարապ ժամանակս։ Թե օգուտ չտան, վնաս իսկի հո չեն տալ»։

Բանաստեղծի նպատակն էր այդ խաղերով երեխաների համար բացահայտել, սիրել ու ճանաչել տալ հայրենիքը, նրա սքանչելիք բնությունը, ընդերքի պաշարները, ժողովրդական բանահյուսության նմուշներ առածներն ու ասացվածքները, և այդ ամենով ներարկել հայրենիքի հանդեպ սեր, հոգածություն, նվիրում ու պատասխանատվություն։ Եվ պատահական չէ, որ Թումանյանի թանգարանն իր ծրագրերում ներառել է նաև կրթական բաղադրիչը` հիմքում ունենալով մանկական խաղերը։

Թեմայի մեկնաբանությամբ տաղավարում կզրուցենք Երևանի Թումանյանի թանգարանի տնօրենի տեղակալ Մանե Խաչատրյանի հետ։

Back to top button