ԿարևորՀասարակություն

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Մայիսի 26-ին, ժամը 02:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Թամրազյան փողոցի տներից մեկում անձրևաջրեր են լցվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները տան նկուղից հետացրել են մոտ 15 տոննա ջուր։

Մայիսի 26-ին, ժամը 02:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում գտնվող պահեստային տարածքում անձրևաջրեր են լցվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են մոտ 30 տ ջուր։

Մայիսի 25-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորագավթի 1-ին փողոցում՝ կամրջի տակ, անձրևաջրեր են լցվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են մոտ 7 տ ջուր։

Back to top button