Դեպի անհունը

Թումանյանը՝ մանկագիր․ «Դեպի անհունը»

Մեկ դարից ավելի է` հայ մանուկները մեծանում են Թումանյանի մանկական ստեղծագործությունների շնչով ու հևքով։ Անչափ կարևորելով մանուկների կրթության, դաստիարակության և աշխարհճանաչողության խնդիրները` Թումանյանը դեռևս 1915-ի հայոց ցեղասպանության ողբերգական օրերին գրել է. «Մանկությունը մարդու կյանքի էն ամենաընդունակ շրջանն է, երբ նա չորս կողմից ընդունում է, սնունդ է առնում ու զարգանում շարունակ։ Հետևաբար, շարունակ էլ պետք է սնունդ տալ նրան, որ միշտ աճի ու զարգանա։ Եվ ահա, հենց էստեղ էլ հարց է առաջ գալիս` ի՞նչ սնունդ տալ և ի՞նչ ձևով»։

Այդ օրերին էլ Թումանյանը ձեռնարկել է ստեղծագործական նոր միջոցներ, որոնցով պիտի կրթվեին ու դաստիարակվեին հայ մանուկները։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն իր «Հովհաննես Թումանյանի մանկագրության առանձնահատկությունները» հոդվածում գրել է. «Թումանյանը նպատակաուղղված ճիշտ և կարևոր սնունդ է տվել ապագա հային` նրա մեջ գեղարվեստի հրաշք ասելիքով պատվաստելով քրիստոնեական սրբազան մատյանների տասը պատվիրանները»։

Back to top button