Շարուկ ակներ

Երանի բանաստեղծին, որը ննջում է հայրենի հողում․ «Շարուկ ակներ»

Լրացավ բանաստեղծ, արձակագիր, լրագրող, Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Բեգլարյանի ծննդյան 90-ամյակը։

Հոբելյանական այդ տարեդարձի կապակցությամբ «Արմավ» հրատարակչությունը լույս է ընծայել բանաստեղծի «Ղարաբաղս` Նոյան տապան» գիրքը, որը կազմել է հեղինակի որդին` բանաստեղծ Գագիկ Բեգլարյանը, և խմբագրել Է բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը։

Գրքի տպագրությունը հովանավորել է հեղինակի թոռը` Մհեր Ղազարյանը։ «Ղարաբաղս` Նոյան տապան» գրքով բանաստեղծն Արցախի հոգևոր հուշարձանն է կերտում, կառուցում իր նվիրումի հոգևոր տաճարը, որը նաև մի բերդամրոց է ու պիտի պաշտպանի ու պատսպարի հայ ժողովրդին», — գրում է գրականագետ Արմեն Ավանեսյանը:

Անսահման սեր կա գրքի յուրաքանչյուր էջում, որը համակում է ընթերցողին, նրան հովի թևին տանում ու պտտում Արցախի սար ու ձորերով, պատմում մի հեքիաթային կյանքի մասին, որն այսօր, ցավոք, պատմություն է, բայց վաղն անպայման մեր ներկան է դառնալու նորեն։

Բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ալիսա Բաղդասարյանը անդրադառնում է բանաստեղծի հոբելյանին՝ արժևորելով նրա թողած ժառանգությունը։

Back to top button