Հաջողության նոտա

Բուժառուի համար պետք է լինես վստահության աղբյուր․ բժիշկ-ռադիոլոգ Արմինե Բադեյան. «Հաջողության նոտա»

Նա դեռ մանկուց որոշել էր, որ բժիշկ է դառնալու, չնայած ընտանիքում բժիշկներ չեն եղել։ Ընդունվելով Հերացու անվան բժշկական համալսարան` ցանկացել է դիմել ատամնաբուժական ֆակուլտետ, սակայն հայրիկի հորդորով դիմել է բուժական բաժին։ Անցնելով կլինիկական օրդինատուրան՝ ռադիոլոգիա մասնագիտությամբ, աշխատել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Բժիշկ-ռադիոլոգ Արմինե Բադեյանը անդամակցում է ռադիոլոգների հայկական ասոցացիային և ռադիոլոգների եվրոպական միությանը։ Ներկայումս ղեկավարում է ՀՀ ԱՆ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը։

Back to top button