Հայկական հարց

Օրենքներով արգելվեց արևմտահայերի վերադարձը հայրենի բնակավայրեր. «Հայկական հարց»

Թուրքական դիվանագիտությունը մի քանի անգամ փորձեր էր կատարել Սևրի պայմանագրում հայերին առնչվող կետերի չեզոքացման ուղղությամբ։ 1921 թվականին Լոնդոնի կոնֆերանսում պետք է վերանայվեր այդ փաստաթուղթը։ Արդեն 1922 թվականին Լոզանում հրավիրված միջազգային հատուկ խորհրդաժողովում կար նախատրամադրվածություն, որ կրկին մեջտեղ բերվեր հայերի համար ազգային օջախ ստեղծելու գաղափարը։

Թուրքական կողմը դեմ էր դրան։ Շուտով պարզ դարձավ, որ թուրքական իշխանություններն անգամ մտադիր չէին գաղթական դարձած արևմտահայերին թույլ տալ վերադառնալ իրենց բնօրրան։ Այդ նպատակով նրանք ընդունեցին մի շարք օրենքներ։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։

«Լոզանի կոնֆերանսը և Հայկական հարցը»` մաս 2-րդ ։

Back to top button