Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, ԵՊԲՀ դասախոս Արմենուհի Սիսյանը մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ է։ Նա 11 գրքի հեղինակ է, պարբերաբար տպագրվում է հայաստանյան և արտասահմանյան գրական մամուլում, ինչպես նաև տարբեր կայքէջերում: Նրա պատմվածքներն ու բանաստեղծությունները տեղ են գտել ժամանակակից տարբեր ընտրանիներում և անթոլոգիաներում, թարգմանվել և տպագրվել են 31 լեզուներով։
Մասնակցել է մի շարք միջազգային գրական փառատոների։ Հայաստանի գրողների և մի շարք այլ միջազգային միությունների անդամ է։




