Օդաչուի և բժշկուհու ընտանիքում մեծացած Դիանան իր ապագան որոշել է կապել բժշկության հետ, չնայած տևական ժամանակ երգել է երգչախմբում և զբաղվել է ալպինիզմով։
ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան ավարտել է ճառագայթաբանություն մասնագիտությամբ։
Բացի երգից, նկարչությունից և ալպինիզմից, բուհն ավարտելուց հետո նա գնաց ևս մեկ երազանք իրականացնելու ճանապարհով՝ սովորեց և դարձավ մասնավոր օդաչու։ Երբեմն լինելով օդում՝ նա նաև ղեկավարում է ՄՌՏ բաժամունքը Արթմեդ բժշկական կենտրոնում։




