ԿարևորՀասարակություն

Օրը կարճ․ 07․02․2024

Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

Մանդատից զրկված Հայկ Մարությանը հեռանում է ՝ խոստանալով պայքարը շարունակել փողոցում, ինչպես 11 տարի առաջ

Երևանի ավագանու արտահերթ նիստում մանդատից զրկվել են  ավագանու միանգամից 3 անդամ՝ այդ թվում նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջնորդ Հայկ Մարությանը։ Քաղաքային իշխանությունը պնդում է, որ մանդատից զրկված Մարությանը և «Մայր Հայաստան»  խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը հերթական նստաշրջանի նիստերին ու քվեարկություններին չեն մասնակցել, ուստի պետք է հրաժարվեն մանդատից։

Ընդդիմադիրները, սակայն, համաձայն չեն, ասում են՝ ոչ թե բացակայել են, այլ բոյկոտել են նիստերը, իսկ իրենց մանդատից զրկելը պարզապես ընդդիմությանը լռեցնելու փորձ է։ Ավելի քան 4 ժամ տված քննարկումներից հետո նախ քաղաքապետի հետո ավագանու անդամի մանդատից զրկված Հայկ Մարությանը նիստերի դահլիճից հեռացել է՝ խոստանալով շարունակել պայքարը։

Տարածաշրջանում փոխվել է ազդեցության գոտին․ ՀՀ վարչապետը փակագծեր է բացել 4-րդ հանրապետության մասին

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի հենց սկզբում խոսվել է Հայաստանի 4-րդ Հանրապետություն ստեղծելու մտադրությունների և հանրությանն առաջարկված խոսույթի մասին։

Պատգամավորներն առաջարկել են հանրային տիրույթից հարցի քննարկումը տեղափոխել խորհրդարանական դաշտ։

Մեր դիրքորոշումը շատ հստակ է և խիստ՝ մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը․ Իրանի դեսպան

Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը եղել է ամենաանվտանգը և երաշխիք է հանդիսացել երկուստեք ընդլայնվող կապերի ու շփումների, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկեցության ու բարօրության համար, ուստի Թեհրանն իր քայլերով ցույց է տվել, որ կտրականապես չի հանդուրժի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն այս տարածաշրջանում։

Իրանի այս դիրքորոշումը փորձագետների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին շեշտել-վերահաստատել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա մի շարք այլ  ուշագրավ հայտարարություններ ևս արել է նախօրեին հրավիրած հանդիպում-ասուլիսի ժամանակ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ Իրանի քաղաքական և հոգևոր ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով նախանշված «կարմիր գծերի» վերահաստատումը Երևանում հենց Իրանի դեսպանատան շենքում, յուրօրինակ ուղերձ է՝ այս անգամ արդեն Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված կողմերին։

«Թոզոտը» թոթափում է մոռացության փոշին․ Սպիտակ Արենիի «հայրիկը» կրկին հարգի է գինեգործությունում

Ծագումով Վայոց Ձորից տեղածին խաղողի սորտը կարող է դառնալ ժամանակից հայակական գինեգործության «ծագող աստղ»։ Մասնագետները դրան Արենի սորտից պատրաստված գինիներից ոչ պակաս համբավ են խոստանում։ Փոքր ինչ մոռացված այդ խաղողի գինին համեմատաբար նուրբ համ ունի, գինեգործին թույլ է տալիս ստանալու համերի բազմազանություն։

https://www.facebook.com/armradio.am/videos/1112263966678070

Զեղչ՝ էլեկտրոնային ծանուցման, տուգանքը ժամկետից շուտ վճարելու դեպքում․ նախագիծը խորհրդարանում է

Գործադիրն առաջարկել, օրենսդիրն էլ քննարկել է ««Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունների և հարակից օրենքների» նախագծերի փաթեթը։ Այն խարխուսում է էլեկտրոնային ծանուցման եղանակը, սահմանված ժամանակից շուտ տուգանքների վճարումը։ Գործադիրում խոստանում են՝ մինչ օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը կբարելավեն բոլոր ընթացակարգերը։

Հաագայում Արարատ Միրզոյանն այցելել է Խաղաղության պալատ, որտեղ կանգնեցված է Հայաստանի նվիրաբերած խաչքարը

Հաագա այցի շրջանակներում Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Խաղաղության պալատ: Վերջինիս այգում կանգնեցված է 2022 թ. Հայաստանի կողմից նվիրաբերված խաչքարը, որը խորհրդանշում է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղությանը, հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ներքին Խնձորեսկ բնակավայրում հատապտղատու ինտենսիվ այգիներ են հիմնվում

Ներքին Խնձորեսկ բնակավայրում հատապտղատու ինտենսիվ այգիներ են հիմնվում։

15 ընտանիք պտղատու այգիներ հիմնելու համար արդեն ստացել են ոռոգման համակարգի կարևոր բաղադրիչը՝ 1տ տարողությամբ ջրի տարաները։ Մյուս բաղադրիչները տեղ կհասնեն շուտով, երբ ճանապարհները լիովին անցանելի կլինեն։ Գարնանը այգիները ամբողջությամբ տնկված կլինեն։

Կարդացեք նաև

Back to top button