ԿարևորՀասարակություն

Զեղչ՝ էլեկտրոնային ծանուցման, տուգանքը ժամկետից շուտ վճարելու դեպքում․ նախագիծը խորհրդարանում է

Գործադիրն առաջարկել, օրենսդիրն էլ քննարկել է ««Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունների և հարակից օրենքների» նախագծերի փաթեթը։ Այն խարխուսում է էլեկտրոնային ծանուցման եղանակը, սահմանված ժամանակից շուտ տուգանքների վճարումը։ Գործադիրում խոստանում են՝ մինչ օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը կբարելավեն բոլոր ընթացակարգերը։

Հինգ հազար դրամ տուգանքի դեպքում 2800 դրամ վճարելու հնարավորություն․ առաջարկը կառավարությանն է, ընտրությունը՝ վարորդինը։ Գործադիրում առաջարկում են ՃԵԿ խախտումների դեպքում անցնել էլեկտրոնային տարբերակով ծանուցումներին։ Այսպես քաղաքացիները թվայնացման դաշտ կգան, մյուս կողմից էլ պետության բեռը կթեթևանա՝ ծանուցումը փոստով ուղարկելու մասով։ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամսանում է՝ եթե քաղաքացիները raodpolice.am հավելվածի միջոցով էլեկտրոնային փոստի ընդունելի հասցե ներկայացնեն, որը կընդւոնվի որպես պատշաճ ծանուցման հասցե, վարչական պատասխանատվության մասին որոշումը կուղարկվի այդ հասցեով։

«Որը թույլ կտա մեր քաղաքացիների համար ի սկզբանե նախատեսված գինը իջեցնել 20 տոկոսի չափով։ 5 հազար դրամի դեպքում այն կկազմի 4000 դրամ։ Երկրորդ առաջարկը, որը միտված է նաև վարչական ռեսուրսի խնայողությանը, եթե քաղաքացիները իրենց նկատմամբ նշանակված դրամական տուգանքները 15 օրյա ժամկետում կվճարեն, ՃԵԿ խախտումների մասին է խոսքը, ևս 30 տոկոս բոնուսային համակարգից կօգտվի»։

Այժմ համապատասխան կարգավարումներ են կատարվում, որ օրենսդրական նախաձեռնությունը ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր լինի գրանցվել համապատասխան հավելվածում։ Քաղաքացին ինքը կընտրի՝ ինչպես ստանա ծանուցումը, և որքան ժամկետում վճարի տուգանքը։ Ակտի ներքևի մասում հաշվարկը կներկայացվի, քաղաքացին ինքը ստիպված չի լինի որևէ հաշվարկ կատարել։

Մեկ այլ փոփոխություն նույնպես առաջարկվում է։ Փոխնախարարը փաստում է՝ այս պահին կան մի շարք ակտեր, որոնք պետք է պարտադիր բողոքարկել վերադասության կարգով, հետո միայն բողոքարկել դատական կարգով։ Դրանց թիվը մեծ չէ։

 «Մեր առաջարկը հետևյալն է՝ ոստիկանության կողմից կազմվող վարչական պատասխանատվության միջոցների կիրառման դեպքում մինչև դատարան հասնելը, դատական համակարգին ծանրաբեռնելը, ունենանք մի միջանկյալ ֆիլտր, որը կլինի վերադաս վարչարարությունը, անպայմանորեն անձը պետք է դիմի վարչական վերադաս մարմնին, որ կարողանան, այսպես ասեմ՝ առաջին փուլով իր ակտի ոստիկանության , ապա եթե այդ որոշումը չի բավարարում, տեղափոխվի դատական համակարգի տիրույթ, դատական քննության առարկա դարձնի իր հարցը»։

Հինգ կամ տասը հազար դրամ տուգանքների պահանջների դեպքում հայցապահանջի գինը չի փոխվի։ Այսօր կան որոշակի հայցապահանջներ, որոնք գրավոր ընթացակարգով են քննարկման ենթակա, այժմ ոստիկանության կողմից կայացվող բոլոր ակտերը պետք է  գրավոր ընթացակարգով քննարկվեն։ Հարցի քննարկումը գրավոր ընթացակարգով անցկացնելու անհնարինության դեպքում հնարավորություն է տրվելու գրավորից անցնելու բանավորի։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյան․ «Գործող կարգավորումների համաձայն, մի շարք իրավախախտւմների մասով ոստիկանությունը արձանագրում է իրավախախտումը, կազմում է արձանագրություն, բայց տուգանք չի կարող կիրառել, այլ պետք է դատարան դիմի։ Այժմ դուք առաջարկում եք, որ մի շարք դեպքերում անմիջապես ոստիկանությունը կիրառի տուգանք, եթե  քաղաքացին համաձայն չէ, դիմի դատարան։ Այդպիսի իրավախախտումները վերաբերում են ըստ էության քաղաքական որոշակի իրավունքների իրացմանը՝ հավաքներ անցկացնելու օրենքով սահմանված կարգի խախտմանը, 181-րդ հոդվածին է վերաբերում, որը դուք գլխիվայր շուռ եք տալիս»։

Արփինե Սարգսյանն ընդգծում է՝ մի քանի զանցանքներ կան, որոնք արձանագրության ռեժիմով են ստացվում։ Փոխնախարարը հստակեցնում է՝ հարցին մոտենում են ինստիտուցիոնալ տեսանկյունից

 «Վարչական դատարանը վարչական արդարադատություն իրականացնող մարմին է։ Պետք էլուծի հանրային իրավահարաբերություններից ծագած պետություն քաղաքացի վեճը»։

Գործադիրում խոստանում են՝ մինչև օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը կբարելավեն բոլոր ընթացակարգերը։

Կարդացեք նաև

Back to top button