Հատվող եթեր

Ստեղծագործել ժամանակին համընթաց. Փարավոն Միրզոյան. «Հատվող եթեր»

Արվեստ՝ լի բերկրանքով ու գեղեցկությամբ, արվեստ՝ չափազանց տպավորիչ և առինքնող, արվեստ, որի առաքելությունը երկրագնդի վրա բարություն սփռելն է, մարդկանց հաճույք ու սեր նվիրելը:

ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Փարավոն Միրզոյանի արվեստը բացահայտում է նկարչի փիլիսոփայական, գեղագիտական աշխարհն ու ժամանակի ընկալումները։ Արվեստագետի խորհրդավոր աշխարհում, նրա աչքերով և վարպետության շնորհիվ տեսնում ենք հոգեկան ազատության զգացումով լի, նոր արտահայտչամիջոցների դրսևորմամբ, մշակութային կյանքն էլ ավելի գեղեցկացնող ու հարստացնող անչափ ինքնատիպ, հուզական և խորիմաստ  արվեստ:

Սեր, կեցություն, բնության և մարդու ներդաշնակություն, լավատեսություն, ընտանեկան ջերմ և հարմոնիկ հարաբերություններ, հայրենիք և, իհարկե, կին՝ իր գեղեցկությամբ, նուրբ մտածելակերպով, զգացմունքայնությամբ, ֆիզիկական և հոգևոր կերպարի ամենատարբեր դրսևորմամբ:

Անսպառ երևակայությամբ օժտված արվեստագետը, գերազանց  տիրապետելով դասական կերպարվեստի սկզբունքներին ու գաղտնիքներին, արվեստում կերտեց սեփական ձեռագիրն ու ոճը՝ անդրադառնալով կերպարվեստի գրեթե բոլոր տեսակներին՝  գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն…

Ստեղծագործական բեղմնավոր գործունեության ընթացքում Փարավոն Միրզոյանը նկարչի բարդ, բայց միևնույն ժամանակ անչափ էսթետիկ մասնագիտությունը համատեղել է մանկավարժական գործունեության հետ. դասավանդել, կրթել, հայ կերպարվեստի լավագույն ավանդույթներն ու սեփական հմտություններն է փոխանցել երիտասարդ  ստեղծագործողներին:

Զրույց ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Փարավոն Միրզոյանի հետ:

Back to top button