ԿարևորՔաղաքական

Կանադացի առաջին փորձագետը կմիանա Հայաստանում ԵՄ առաքելությանը առաջիկա ամիսներին

Կանադացի առաջին փորձագետը կմիանա Հայաստանում ԵՄ առաքելությանը առաջիկա ամիսներին՝ Հայաստանի հանրայի ռադիոյին տեղեկացրել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։

«Առաքելության անձնակազմի ընդհանուր թիվը 103 է՝ ներառյալ տեղացիները: Առաքելությունը ներկայումս ունի 48 դիտորդ (8 դիտորդ յուրաքանչյուր օպերատիվ կենտրոնում): Առաքելության անդամները ներկայացնում են ԵՄ անդամ 23 պետություն: Կանադացի առաջին փորձագետը կմիանա առաքելությանը առաջիկա ամիսներին»,- նշել են ԵՄ պատվիրակությունից:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի աջակցություն է տրամադրում ԵՄ-ն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում՝ ԵՄ պատվիրակության գրասենյակից պատասխանել են․ «ԵՄ-ն գործընկերների զինված ուժերին տրամադրում է բոլոր տեսակի սարքավորումներ և ենթակառուցվածքներ՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան, որպեսզի ամրապնդի գործընկերների կարողությունները՝ կապված ռազմական և պաշտպանական հարցերի հետ։»։

Ինչ վերաբերում է զեկույցներին, ԵՄ առաքելությունը պատրաստում է պարեկային հաշվետվություններ միայն ներքին օգտագործման համար: «Մենք այս զեկույցների բովանդակությունը չենք բացահայտում արտաքին լսարանին: Բրյուսելում ԵՄ անդամ երկրները պարբերաբար տեղեկացվում են առաքելության աշխատանքի մասին»։

Back to top button