ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը խորանում է

Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը խորանում է։ Տարբեր հաշվարկներով երեկ տեղի ունեցած ակցիային մասնակցել է 200 հազար քաղաքացի։ «Օտարերկրյա գործակալների օրենքի» դեմ ակցիաները պարալիզացրել են ողջ քաղաքը։

Բողոքի ակցիաները շարունակվում են շուրջ մեկ ամիս, կազմակերպիչների խոսքով չեն դադարելու՝ մինչև օրենքի ընդունումը չտապալվի։

Իշխող «Վրացական երազանքը», որ երկրորդ անգամ է օրենքի նախագիծը խորհրդարան բերում, չի պատրաստվում այն հետ կանչել։

Ակցիային մասնակիցները օրենքը համարում են ռուսական՝ պնդելով, որ այն Վրաստանի արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության փորձ է, հեռացում Եվրոպայից։

«Օտարերկրյա գործակալների օրենքը» երկրի ՀԿ–ներին և լրատվամիջոցներին պարտադրում է տարեկան հաշվետվություն ներկայացնել։

Իշխանությունները նշում են, որ օրենքը թափանցիկության մասին է, ինչը ժողովրդավարական Եվրոպայի պահանջն է։

Back to top button