
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է էկոլոգիական ու տնտեսական ապօրինությունների մեջ։ Ըստ այդ մեղադրանքների, Հայաստանը ապօրինի է շահագործել Արցախի ընդերքը։ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նախաձեռնած միջպետական արբիտրաժային գործընթացի շրջանակում դատավարական առաջին լսումը հունվարի 12-ին է տեղ ունեցել Հաագայի մշտական արբիտրաժային դատարանի կենտրոնակայանում։
Էներգետիկ խարտիայի շրջանակներում Ադրբեջանի ներկայացրած պահանջներն անհիմն են՝ հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախաձեռնած միջպետական արբիտրաժային գործընթացին։

Ներդրումային ծրագրով նախատեսված է շուրջ 1300 բնակարանների կառուցում, որոնք տեղակայված կլինեն 13-15 հարկայնությամբ շենքերում: Բարձրահարկերը համայնքի համար նորություն են լինելու: Նախագիծը մանրամասն քննարկվել է շահագրգիռ բոլոր կազմակերպությունների հետ և արժանացել է կառավարության հավանությանը: Շուտով կսկսվի հողհատկացման գործընթացը, ասել է Արմավիր համայնքի նախկին ղեկավար Դավիթ Խուդաթյանը:
- Դանիայում կայացել է գահը նոր միապետին հանձնելու արարողությունը։ Հայաստանի նախագահը շնորհավորել է Նորին Մեծությանը՝ մաղթելով ամենայն հաջողություն կարևորագույն առաքելության մեջ։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրակրթության նոր չափորոշիչով արդեն պարտադիր պայման է դպրոցներում հետազոտական աշխատանքների իրականացումը որպես կրթական պրոցեսի մաս:
«Այսօր համոզվեցինք, որ դա ճիշտ որոշում է և պետք է հետազոտական բաղադրիչը կարևորել: Ընդհանրապես կարծում ենք և դա կրթության ոլորտի մեր բարեփոխումների կարևորագույն սեգմենտն է, որ կրթությունը և հետազոտությունը սերտորեն փոխկապակցված են: Այն, ինչ լսեցինք և տեսանք՝ ակնհայտորեն օգտակար է: Նախ ինչո՞վ ենք մենք հետաքրքրված նման հանդիպումներով և քննարկումներով, որովհետև անընդհատ խոսում ենք, որ մեր կայացրած որոշումների հետևից պետք է գնանք և տեսնենք՝ դրանք ինչպես են արտահայտվում և գուցե լավարկելու, փոխելու անհրաժեշտություն ունենանք: Նաև դա է պատճառը, որ հետաքրքրված ենք նման լսարաններում ներկա գտնվելու հարցում»,- ասել է վարչապետը:
Այս ամիս առևտրի բոլոր խոշոր կենտրոններում կրկնակի ստուգումներ են սպասվում։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը զգուշացնում է՝ եթե հրդեհային անվտանգության պահանջները կատարված չլինեն, դրանց գործունեությունը կդադարեցվի։

2024 թվականի հունվարի 19-ին և 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում կկայանա ֆրանսիացի անվանի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։
Ծրագիրն իրականացվում է «Սաթէ-Աթղը» (Saté-Atre) թատերական միության հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են ֆրանսիացի և հայ արտիստներ: Ներկայացումը ստեղծվել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից ոգեշնչված:
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 77 ավտոմեքենա
Ժամը 19։30-ի դրությամբ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության պարեկային ծառայողների կողմից Սյունիքի մարզում իրականացվել են միջոցառումներ՝ արգելափակված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով: Արգելափակումից դուրս է բերվել 77 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 89 քաղաքացու։
«Արարատ» թենիսի ակումբի տնօրենն այս անգամ անձամբ է հետևել քաղաքապետարանի գործակարգավարական նիստին․ լսել, թե առանց իրենց ինչ է որոշվում թենիսի կորտերի վերաբերյալ։ Աղմկահարույց մտադրությունը, թե Օղակաձև այգու 4-րդ հատվածը պետք է բարեկարգվի, արդեն մեկ շաբաթ քննարկվում է։ Թենիսի ակումբի տնօրեն Էդուարդ Սամամյանն ասում է՝ այս ընթացքում անորոշությունը չի վերացել, իրենց հարցերն ու անհանգստությունն էլ անպատասխան են մնացել։
- Օղակաձև այգու 4-րդ հատվածի բոլոր սրճարաններն ու շինությունները կքանդվեն, հայտնել են քաղաքապետարանից։ Այդ թվում Տաշիր պիցցա, Լաբիրինտ, Նովելլա մյուզիք հոլ, Մոնտանա մյուզիք հաուս, Հուկահ լաունջ & Ռումս, և այլ շինություններ, կրպակներ:

Կառավարության որոշման՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Գոյ թատրոնի վերամիավորման ակտը սահմանված կարգով ստորագրվել է: «Գոյ»-ը դեռ ամռանը վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության որոշումը։ Դատարանի որոշում չկա, բայց կա կառավարության որոշումը։

Բոլոր պատվավորները կշարունակեն մնալ այդպիսին, բայց նոր մարդիկ այդ կոչումն էլ չեն ստանա։ Ազգային ժողովը քննարկում է, որ պետությունն էլ չպիտի որոշի՝ ով է վաստակավոր, ով՝ ժողովրդական և ում կարելի է կոչել պատվավոր։ Խորհրդարանը առնվազն փորձում է այս նախագիծն օրենք դարձնել՝ արդեն իսկ առաջին ընթերցմամբ այն քննարկելով։

Հայաստանի դպրոցականները Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցած Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադայում 17 մեդալ են նվաճել «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից՝ 2 ոսկի, 5 արծաթ և 10 բրոնզ։

Արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաները կազդեն աշխարհում աշխատատեղերի գրեթե 40%-ի վրա, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան այս թիվը հրապարակել է հիմնադրամի կայքի իր սյունակում։
Զարգացած տնտեսություններում, ըստ ԱՄՀ-ի ղեկավարի, արհեստական ինտելեկտի ազդեցության տակ գտնվող աշխատատեղերի մասնաբաժինը կազմում է 60%։ Զարգացող տնտեսությունների համար այդ ցուցանիշը կազմում է 40%, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրների համար՝ 26%։
Նա ընդունել է, որ արհեստական ինտելեկտը կնպաստի համաշխարհային տնտեսական զարգացմանը, միաժամանակ նշել է զբաղվածության նվազման վտանգի մասին։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Փարիզի Գավո համերգասրահում ներկա է գտնվել Ֆրանսահայ «Կապույտ խաչ»-ի բարեգործական համերգին։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների համար Ֆրանսիայի մոբիլիզացիան չի թուլանում։ Հայկական հազարամյա երաժշտության միջով այս ճամփորդությունը վկայում է, որ հնարավոր չէ ջնջել մի ժողովրդի և նրա մշակույթը»,-ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի տարածած հաղորդագրության մեջ։





